Հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում Մարտակերտում վթարվել է ջրամատակարարման ներքին ցանցի 225 մմ խողովակը, որի հետևանքով քաղաքում խաթարվել է կանոնավոր ջրամատակարարումը: Տեղեկացնում է «Ջրամատակարարում» ՓԲԸ-ն։
Ստեղծված իրավիճակում «Ջրամատակարարում» ընկերության մասնագետներն անհրաժեշտ գործիքակազմով մեկնել են դեպքի վայր և անցել վթարավերականգնողական աշխատանքներին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը և հավաստիացնում, որ գործադրվում են բոլոր ջանքերը՝ Մարտակերտում ջրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ: