Search
Close this search box.

Ինքնասպանություն Երևանում. երիտասարդ տղան Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել

Այսօր՝ հունիսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00–ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` ոստիկանները Դավիթաշենի կամրջի տակ՝ բերանքսիվայր հայտնաբերել են երիտասարդ տղայի դի: Ահազանգով ժամանել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոման Սարդարյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Պոտոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Կ. Պոտոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ում կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Please enter a valid URL