Այսօր «Վերին Լարս» անցակետում տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հանդիպումը Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ակնկալվում է, որ վերակառուցումից հետո «Վերին Լարսի» անցակետային թողունակությունն կմեծանա 6,4 անգամ՝ օրական դրանով կկարողանա անցնել ավելի քան 2,5 հազար ավտոտրանսպորտային միջոց՝ մինչև 3000-ը հասցնելու հնարավորությամբ։