Այսօր՝ հունիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 14:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան 8 շենքի դիմաց քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի ավտոմեքենայի վրա:
Փրկարարները՝ թաղապետարանի աշխատակիցների հետ, ավտոմեքենայի վրայից հեռացրին կոտրված ծառը:
Բարեբախտաբար, տուժածներ չկան: Պարեկային ծառայությունը պարզում է Opel-ի սեփականատիրոջ ինքնությունը: