Search
Close this search box.

Վարակված յոթ հիվանդներից վեցի սերմնահեղուկում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի վիրուսը

Իտսլիայի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի Լազարո Սպալանզանիի («Սպալանզանի») գլխավոր տնօրեն Ֆրանչեսկո Վայան հայտարարել է, որ կապիկի ծաղիկի վիրուսը կարող է գտնվել սերմնահեղուկի մեջ։ Այս մասին հայտնում է РИА Новости:

Սպալանզանիի ինստիտուտի պաշտոնական զեկույցում նշվում է, որ կապիկի ծաղիկի վիրուսը կարող է առկա լինել այս հիվանդությամբ վարակված մարդու սերմնային հեղուկում՝ վերարտադրվելու ունակ ձևով։

Վիրուսը ինստիտուտի լաբորատորիաներում առանձնացվել է սերմնահեղուկից, որը վերցվել է հիվանդից ջերմություն ունենալուց վեց օր հետո, կարողացել է բազմանալ լաբորատորիայում:

Ինստիտուտի կլինիկայում կապիկի ծաղիկով վարակված յոթ հիվանդներից վեցի սերմնահեղուկում հայտնաբերվել է վիրուսը։ Նշվում է, որ այս հետազոտությունները իրականացվում են վիրուսի փոխանցման մեխանիզմները մարդուց մարդ ամբողջությամբ հասկանալու համար:

Սպալանզանիի մասնագետների կարծիքով՝ իրենց աշխատանքը կօգնի պարզաբանել բազմաթիվ հարցեր՝ կապված կապիկի վիրուսի սեռական ճանապարհով փոխանցման վարկածի հետ։

Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին տեղեկատվության համաձայն՝ կապիկների ջրծաղիկով վարակվածություն է գրանցվել աշխարհի 29 երկրներում, արդեն իսկ հայտնաբերվել են հազարից ավելի վարակվածության դեպքեր։ Սակայն մինչ այժմ մահվան դեպքեր չեն գրանցվել։ ԱՀԿ փորձագետների կարծիքով՝ ոչ էնդեմիկ երկրներում այս հիվանդության տարածման վտանգը իրական է։

Please enter a valid URL