«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը հարցին, թե քաղաքական զարգացումներ են տեղի ունենում երկրում, կտրուկ պատասխանել է՝ «ինձ հետաքրքիր չի, ինձ հետաքրքիր է բանակն ու Արցախը և մեր պետության սահմանները, մնացած սաղ ուզում են իրար ուտեն, ինձ հետաքրքիր չի»։
Մովսես Հակոբյան, ի՞նչ է նշանակում՝ մնացած սաղ ուզում են իրար ուտեն։ Դու հասկանալով ե՞ս խոսում, գիտակցում ե՞ս, թե ինչ ես խոսում, թե սկսեմ խոսել բաների մասին, որոնց մասին ժամանակ դեռ չի եղել։
Գոնե բերաններդ փակեք տեղներդ նստեք, էս ինչ մարդկանց զանգվածային վիրավորելու ձև է։
Դրա տեղը գա այնքան կասեմ, այնքան կհիշեցնեմ, կյանքներդ դեմներդ կգա։
Արցախի, բանակի, սահմանների մասին մտածողը այսպիսի հայտարարություն չէր անի, որովհետև, օրինակ՝ Ֆրանսիայի հրապարակում հավաքված մարդիկ ազգային հարցերի ու առաջին հերթին Արցախի ինքնորոշման իրավունքի, բանակի վերականգնման, արդիականացման և սահմանների անառիկության համար են պայքարում։
Սա էլ Սուրեն Պապիկյանին գովելու երկրորդ փուլն է՞, թե՞ դեռ չես հասկացել, թե ում հետ գործ ունես։
Այնպես են խոսում, ոնց որ մենք ենք Նիկոլի ԳՇ պետը, վերահսկողականի պետն եղել, Նիկոլի հետ ուղղաթիռով վոյաժների գնացել ու բանակի շոուների մասը դարձել։
Հուսով եմ, որ այս թեմային այլևս չեմ անդրադառնա»։