Search
Close this search box.

Զելենսկու գրասենյակից հայտնել են, թե քանի զինծառայող է զոհվել պատերազմի սկզբից ի վեր

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտնել է, որ Ռուսաստանի հետ պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են մոտ 10 000 զինծառայող, գրում է iz.ru-ն։

«Հակամարտության սկզբում մենք օրական միջինում 100 մահ էինք ունենում», — ասել է նա։

Հարցին, թե այս հաշվարկներից ելնելով կարելի է ասել, որ Ուկրաինայի զինված ուժերը ռազմական գործողությունների ընթացքում կորցրել է մինչև 10 000 զինվոր, նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը պատասխանել է. «Այո, մոտ այդքան»։

Արեստովիչը նաև մատնանշել է արևմտյան երկրների կողմից Ուկրաինայի դանդաղ զինումը։

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ Ուկրաինան ամեն օր կորցնում է 100-200 զինծառայող։ Նրա խոսքով՝ դա պայմանավորված է «կողմերի հնարավորությունների հավասարության բացակայությամբ»։ Նա հավելել է, որ Կիևը պետք է հարյուրավոր հրետանային համակարգեր և մինչև 300 հրթիռային համակարգեր ստանա Արևմուտքից։

Please enter a valid URL