Search
Close this search box.

«Ժողովուրդ». Գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետը սպառվում է. ինչ է սպասվում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ըստ «Դատախազության մասին» օրենքի 63-րդ հոդվածի՝ մոտ երկու ամսից ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի լիազորությունները կդադարեն:

«Գլխավոր դատախազի լիազորությունները համարվում են դադարած, երբ լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը՝ պաշտոնի ստանձնմանը հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը»,- ասվում է վերոնշյալ հոդվածի 1-ին կետում:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Ազգային ժողովի որոշմամբ, պաշտոնի է նշանակվել 2016-ի սեպտեմբերի 15-ին: Երեք ամսից, փաստորեն, նրա պաշտոնավարման ժամկետը ավարտվելու է: Դատախազի ընտրության համար ԱԺ բոլոր խմբակցությունները կարող են թեկնածուներ առաջադրել, որը նախ Ազգային ժողովի համապատասխան՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում պետք է քննարկվի, ապա՝ ԱԺ նիստի ժամանակ: Ժամկետների հստակեցումը խորհրդարանն է կատարում՝ ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի:

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից տեղեկացավ, որ դատախազի ընտրության հարց դեռևս չեն քննարկում: Խմբակցությունից զատ, հարցը նաև Պետաիրավական հանձնաժողովի մակարդակում էլ չի քննարկվել: «Ժամկետներին հետևեք, ամեն ինչ կերևա»,- ասացին մեզ:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր խմբակցություններին, ապա այս պահին նրանց քաղաքական օրակարգը բոլորովին այլ է եւ ոչ խորհրդարանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL