Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետական դավաճանություն է տեղի ունեցել․ Ինչ է հաղորդում Արցախի ԱԱԾ-ն

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է պետական դավաճանության ևս մեկ դեպք։

Ինչպես տեղեկացնում է Արցախի ԱԱԾ–ն, օտարերկրյա հետախուզական ծառայությունները սոցիալական ցանցերի օգնությամբ հավաքագրել են Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողին, որը գաղտնի տվյալներ է փոխանցել դիրքերի, ռազմական անձնակազմի և տեխնիկայի, առաջնագծում մարտական հերթապահության և ռուս խաղաղապահների մասին։

Արցախի ՊԲ զինվորականը տրամադրած տեղեկությունների համար որպես պարգեւ ստացել է մոտ 1500 դոլար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Please enter a valid URL