Ինչպես և սպասվում էր ՌԴ ԱԳՆ-ն խմբագրել է պլանի Լավրովի՝ Փառուխի դելիմիտացիայի վերաբերյալ արտահայտությունը:
Դրանից բացի՝ պարզվում է, որ РИА Новости լրատվական գործակալությունը հեռացրել է Արցախի պետնախարար Բեգլարյան Արտակի հետ հարցազրույցը։
Փաստորեն, ոչ պլանի Լավրովն է նման բան ասել, ոչ էլ՝ Բեգլարյան Արտակն է հարցազրույց տվել: Այլ կերպ ասած, բնության մեջ ոչ Փառուխ է եղել, ոչ էլ՝ Բեգլարյան Արտակ:
ՉԻ ԵՂԵԼ: НЕ БЫЛО. YOX IDI.
Եվ այս պարագայում որևէ կապ չունեն առկա ձայնագրությունները և սքրինշոտները:
Շուտով նույն կերպ Հայաստանն են փակելու: Մի օր զարթնելու եք և տեսնեք, որ աշխարհագրական քարտեզի վրա այլևս Հայաստան չկա: Պլանի Լավրովն ու РИА Новости-ն էլ ազդարարելու են, որ չկար այդպիսի պետություն: Չնայած, ինչու՞ պետք է ծանրաբեռնվեն և ինչ-որ բան ազդարարեն: Քարտեզից կջնջեն և վերջ: Հենց այնպես, ինչպես հունիսի 5-ին Փառուխը քարտեզից ջնջեցին: Հենց այնպես, ինչպես Բեգլարյան Արտակի հարցազրույցը հեռացրեցին:
Մի խոսքով, պատրաստվեք:
Իսկ պատրաստվելուն զուգահեռ շարունակեք հետևել պլանի Լավրովի խորաթափանց ֆեյք մտքերին և հիանալ Բեգլարյանի չեղած հարցազրույցով:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան