Search
Close this search box.

Ճարտարապետական մտքի անսահման թռիչք

Տանիքների կառուցման գծում մասնագիտացված շինարարական «Հովաշ» ընկերությունը ստեղծվել է 2005 թվականին: Այն ներկայացավ մի ապրանքանիշով, որը, կարելի է ասել, կառավարում է եվրոպական շուկան այդ ոլորտում: «TEGOLA» իտալական հանրահայտ ընկերությունը շուկայում աաջարկում է շինությունների և տանիքների ջրամեկուսացման նյութեր, որը ոչ միայն եվրոպական, այլև համաշխարհային առաջատարներից մեկն է: TEGOLA ընկերությունը hիմնվել է 1970-ական թթ.՝ անըդհատ վերահսկվող լաբորատոր փորձաքնությունների արդյունքում հաջողվել է ստանալ իրենց որակով ու դիմացկունությամբ կատարյալ նյութեր, որոնք անընդհատ թարմացվում են: Ժամանակը միայն ավելի կատարելագործեց ու տարածեց դրանք գրեթե ամբողջ աշխարհում: Իտալական «Տեգոլան» 17 ձեռնարկություններից կազմված կորպորացիա է՝ համալիր արտադրական շղթայով ու հզորություններով: «Տեգոլայի» արտադրանքը լավագույն տեխնոլոգների աշխատանքի արդյունքն է։«Հովաշ» ընկերությունը «Տեգոլա» ընկերության միակ ներկայացուցիչն է Հայաստանում:

«Հովաշ» ընկերությունը շուրջ 20 տարի է տանիքաշինության գործում մասնագիտացված է և ունի իր աշխատանքային սկզբունքները՝ կառուցել տանիք տեխնիկական պահանջների համապատասխան և հետևել նորարական տեխնոլոգիաների թարմացումներին։ Տանիքաշինությունը համարելով իր հիմնական առաքելությունը՝ «Հովաշն» էլ հայկական շուկայի առաջատարներից մեկը դարձավ: «Հովաշն» օգտագործում է լավագույն ապրանքանիշերը և  գրագետ ու պրոֆեսիոնալ աշխատանքային թիմով իրականացնում է կառուցման աշխատանքները:

Տանիքի կառուցման համար հնարավորությունները տարբեր են, սակայն կրեատիվ լուծումների և գեղեցիկ տանիք ունենալու պահանջարկը նույնն է:

Տանիքի ճկուն ծածկերը թույլ են տալիս իրագործել  ցանկացած ճարտարապետական նորարական մտքեր։

Այսօր տանիքի կրեատիվ լուծումների պահանջարկն ավելի ու ավելի է աճում՝ գրեթե դուրս թողնելով դասական տարբերակները:

Ջրամեկուսիչ թաղանթ SAFETY գլանափաթեթով՝ ինքասոսնձվող և դասական, դրանք առկա են 2 տեսակի ավազային շերտով և ոչ ավազային շերտով, որոնք օգտագործվում են հարթ տանիքների համար:

Պետք է առանձնացնել նաև պոլիմերային հիդրոմեկուսիչ թաղանթը TEFOND-ի շարքը, որոնք անփոխարինելի են հարթ օգտագործվող և կանաչապատ տանիքների, տերրասների, թունելների, լողավազանների, հիմքերի, արհեստական լճակների և մի շարք նմանատիպ օբյեկտների  ջրամեկուսացման համար:

«Հովաշ» ընկերություն տանիքի ջրահեռացման համակարգերից ներկայացնում է  «Aquasystem» ապրանքանիշը: «Ակվասիստեմ» ապրանքանիշը բազմապրոֆիլ է և ներկայանում է՝ ջրահեռացման համակարգ՝ ջրհեռներ, ջրահեռացման խողովակներ և աքսեսուարներ, առկա են՝ պղնձ, ցինկ — տիտան և ցինկապատ պողպատ, որը ունի գույնային լայն տեսականի ինչպես նաև առկա է  փայլուն և մատվի տեսակներ:

 «Aquasystem» ապրանքանիշի լավագույն որակը ապահովում է գերմանական ստանդարտներով:

«Հովաշ» ընկերությունը ներկայացնում է նաև փայտատաշեղային ջրամեկուսիչ սալեր (OSB)՝ «Kronospan» ապրանքանիշի, առկա չափը՝ 2440*1220 մմ,  հաստությունը 9, 12,15, 18, 22, 25մմ:

Ճիշտ կառուցեք տանիքները «Հովաշ» ընկերության հետ: Այս կարգախոսն ընկերությունը իզուր չի ընդունել: Իր ստեղծման սկզբնական շրջանում նախ անհրաժեշտ էր բացատրել ապագա գնորդներին, թե ինչ է նշանակում որակով ու ճիշտ կառուցված տանիք:

Մինչ այժմ «Հովաշը» ընկերությունը «Տեգոլա», «Ակվասիստեմ» և «Կրոնոսպան», ապրանքանիշերի նյութերով տանիքի կառուցումը վստահում է միայն սեփական մասնագետներին: Իրենց ապրանքատեսակները ուղղակի չեն վաճառում անպայման հետևում են կառուցման ընթացքին, այլ կիսատ թողնված գործեր չեն շարունակում: «Հովաշը» տանիք է կառուցում կամ վերափոխում՝ սկզբից մինչև վերջ: Իսկ եթե պատվիրատուն չունի նախագիծ, ապա ընկերությունն օգնում է նաև այդ հարցում՝ իր գործընկեր կազմակերպությունների միջոցով: Հայտնի «Տեգոլա» ապրանքանիշի անունը Հայաստանում այնքան էլ տարածված չէ, «Հովաշի» կառուցած տանիքներն էլ ամեն քայլափոխի չենք հանդիպի: Լավագույնը կարող են ձեռք բերել նրանք, ովքեր իրապես գնահատում են այն:

Մանրամասն՝ https://www.facebook.com/HOVASH/

Please enter a valid URL