Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլեւութ Չավուշօղլուն ՌԴ իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո խոսել է նաեւ հայ–թուրքական եւ հայ–ադրբեջանական հարաբերություններից։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիան շնորհակալ է Ռուսաստանից տարաշաշրջանում 3+3 ֆորմատին աջակցելու, Հայաստան–Թուրքիա եւ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար։
Չավուշօղլուն նշել է, տարածաշրջանում մնայուն խաղաղության համար կարեւոր է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հանընդգրկուն խաղաղության պայմանագրի ստորագրումը։