Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության «Արազ» գործարանի զինափորձարանում ականանետի պայթյունի հետևանքով մեկ մարդ Է տուժել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ գերատեսչության մամուլի ծառայությանը հղում անելով:
Նշվում է, որ զինափորձարանը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, գտնվում է Շիրվանի շրջանում։
60 միլիմետրանոց ականանետը, ինչպես նշում են Ադրբեջանի ՊՆ-ում, պայթել է փորձարկումների ժամանակ։
Պայթյունի հետևանքով գործարանի աշխատակից Ռազի Ալմազովը վնասվածքներ է ստացել։