Search
Close this search box.

Արցախն Ադրբեջանի կազմում որևէ կերպ չեմ տեսնում․ Գարիկ Սարգսյան

Արցախն Ադրբեջանի կազմում որևէ կերպ չեմ տեսնում, այնտեղ Արցախի ժողովուրդն է ապրում, հայ ժողովուրդն է ապրում և այդ ժողովուրդն է որոշում, ինչպես սեղանին դրված է ազգերի ինքնորոշման իրավունքը, այդպես էլ դրված է տարածքային ամբողջականության իրավունքը։ Այս մասին 24news.am-ի հետ զրույցում ասել է Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը։

Նա նշել է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից դրանք հավասար իրավունքներ են և չպետք է ստորադասվի մեկը։

ՔՊ-ական համայնքապետը նաև նշել է, որ ինքը կցանկանար, որ Արցախը չլիներ առանձին հանրապետություն, որը ժամանակին հանրաքվեով որոշվեց, այլ միանար Հայաստանին եւ դառնար 11-րդ մարզը։

Արձագանքելով՝ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող 7 գյուղի եւ նաեւ Տիգրանաշենի փոխզիջման մասին լուրին՝ Գարիկ Սարգսյանը նշել է.

«Հայաստանի սահմաններից ներս որեւէ անկլավի մասին, չեմ կարծում, որ կլինի փոխզիջում։ Եթե նման խնդիր լինի, դա կբերի նոր պատերազմ, որը ոչ մի կողմին այս պահին հաստատ ձեռնտու չէ»։

Please enter a valid URL