Wildberries առցանց հարթակը մի շարք երկրներում գործընկերների հետ աշխատելու է իրենց ազգային արժույթներով: Բելառուսի ձեռներեցներների հետ հաշվարկները կիրականացվեն բելառուսական ռուբլով, Ղազախստանում` տենգեով, Հայաստանում` դրամով, Ղրղզստանում` սոմով, Ուզբեկստանում` սումով:
Նոր ֆինանսական քաղաքականությունը վերաբերում է ինչպես ապրանքներ վաճառողներին, այնպես էլ գործընկեր պատվեր ընդունող կետերին և գործընկեր տեսակավորման կենտրոնների սեփականատերերին: Այս մասին հայտնում են Վայլդբերիզ ընկերությունից։