Search
Close this search box.

«Իրավունք». Վարդան Ղուկասյանը փողոցային պայքարի մեջ չկա, քանի որ անձնական խնդիրներ ունի, վախենում է

«Իրավունք» թերթը գրում է. «Գյումրիի նախկին քաղաքապետ, նախկին պատգամավոր Վարդան Ղուկասյանից փորձեցինք հետաքրքրվել, թե ինչպես է վերաբերվում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, փողոցային պայքարին եւ իշխանափոխության պահանջին: Պարոն Ղուկասյանը հարցը ամբողջությամբ լսելուց հետո պարզապես անջատեց հեռախոսն ու դարձավ անհասանելի: Այն դեպքում, երբ մինչ հարցը հնչեցնելը, հարցրել ենք, կարելի է երկու հարց, պատասխանել է. «Ասեք»:

Թե ինչու է պարոն Ղուկասյանը խուսափում, կարելի է հասկանալ: Նրան ներկա փողոցային շարժան մեջ տեսնողներ չեն եղել: Բայց ահա սիրում է պարբերաբար քննադատել գործող իշխանություններին, որոնց «հեղափոխությանը» լավ էլ մասնակցում էր: Ու ինչո՞վ կբացատրի այս հակասությունը, եթե հաստատի, որ փողոցային պայքարի մեջ ինքը չկա, քանի որ անձնական խնդիրներ ունի, վախենում է: Մնում է չպատասխանելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL