Search
Close this search box.

Ընդդիմությունը «չի հանձնվում»․ Արսեն Թորոսյան

Ընդդիմությունը «չի հանձնվում»,- տելեգրամյան իր ալիքում գրում է Արսեն Թորոսյանը և շարունակում․

Ընդդիմությունը «չի հանձնվում» սեփական մեդիափուչիկի պայթյունից առաջացած ալիքին։

Ընդդիմությունը «չհանձնվելով» շարունակում է մոլորեցնել իր հետևորդներին կեղծ և աննպատակ օրակարգերով:

Ընդդիմությունը «չի հանձնվում» իր սեփական վախերին՝ դուրս գալու իր սեփական թակարդից։

Ընդդիմությունը չգիտի ինչպես «գնալ տուն», որ փրկի սեփական դեմքը։

Ընդդիմությունը չգիտի՝ ինչպես արդարացնել սեփական «գոյությունը», որն իրականում չկա, ավարտված է։

Հ.Գ. միակ հարցը մնում է, թե ինչու են մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը անհարմարություններ զգում «չեղած» ընդդիմության պատճառով։

Please enter a valid URL