Search
Close this search box.

Ռուսաստանը հանել է տրանսպորտային հաղորդակցության սահմանափակումները Հայաստանի եւ Ղրղըզստանի հետ

Ռուսաստանը հանել է Հայաստանի եւ Ղրղըզստանի հետ տրանսպորտային հաղորդակցության սահմանափակումները։ Համապատասխան կարգադրությունը, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում, ստորագրել է երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Լրացնել օտարերկրյա պետությունների ցանկը, որոնց հանդեպ հանվել են Ռուսաստանի Դաշնության մտցրած տրանսպորտային հաղորդակցության ժամանակավոր սահմանափակումները, <…> այդ պետություններն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը»,- նշվել է փաստաթղթի տեքստում։

Please enter a valid URL