Ողբերգական պատահարի հետևանքով մահացել են «Вконтакте»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Գաբրիելյանը և ընկերության գնումների տնօրեն Սերգեյ Մերզլյակովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ողբերգական վթարի հետևանքով մահացել են Վլադիմիր Գաբրիելյանը և Սերգեյ Մերզլյակովը։ Սգում ենք ընտանիքի, ընկերների և հարազատների հետ»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
Տղամարդիկ համարվել են անհետ կորած, որոնողական աշխատանքներին խոչընդոտել են եղանակային անբարենպաստ պայմանները։ Հաջորդ առավոտյան նրանց մարմինները հայտնաբերվել են գետի ափին։
Նախնական տվյալներով՝ Գաբրիելյանն ու Մերզլյակովը մասնակցում էին ամենագնացների էքսպեդիցիայի։ Նրանք անցնելիս են եղել Շոյնա գյուղում գտնվող գետով, երբ մեքենան շրջվել է և քշվել դեպի ծովը ծովը։