Երեքշաբթի առավոտյան դոլարը թանկանում է թուրքական լիրայի նկատմամբ՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունից հրաժարվելու հայտարարությունից հետո. ամերիկյան արժույթը վաճառվում է 16.64 լիրայով, վկայում են աճուրդների տվյալները:
Անցյալ տարի տոկոսադրույքի մի քանի կրճատումից հետո լիրայի արժեզրկումը կտրուկ արագացավ, ինչը բացասաբար ազդեց երկրի ֆինանսական համակարգի վրա։ Տարեկան գնաճը ազգային արժույթի փոխարժեքի տատանումների ֆոնին արագացավ մինչեւ 36 տոկոս։ Այս տարի Թուրքիայի Կենտրոնական բանկը տոկոսադրույքն անփոփոխ է պահում՝ 14 տոկոս: Երկուշաբթի կառավարության նիստից հետո Էրդողանն ասել էր, որ իշխանությունները չեն բարձրացնի տոկոսադրույքը, հակառակը, կձգտեն նվազեցնել այն։
Երեքշաբթի առավոտյան ԱՄՆ արժույթն ամրապնդվել է մինչեւ 16.64 լիրայի մակարդակում (0.25 տոկոս աճ)։ Եվրոն վաճառվում է 17.76 լիրայով (0.05 աճ)։
Անցյալ տարվա նոյեմբերի 23-ին 18 տոկոսով թուրքական լիրայի անկումն ամենաբարձրն էր վերջին 20 տարվա ընթացքում։ Դոլարի փոխարժեքը դեկտեմբերի 20-ին հասել էր ռեկորդային 18.4 լիրայի, մինչդեռ նախորդ տարվա հունվարին դոլարն արժեր 7.4 լիրա։