Search
Close this search box.

Լավրովի ինքնաթիռի մուտքը Սերբիա արգելվել է մի քանի երկրների օդային տարածքով

Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան փակել են իրենց օդային տարածքը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռի համար։ Այս մասին հայտնում է սերբական Vecherne Novosti թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Այսպիսով, թերթի տեղեկություններով, նախարարի հունիսի 6-7-ն ընկած ժամանակահատվածում Սերբիա նախատեսված այցը «մեծ հարցականի տակ է»։

Սերբիայի պետության ղեկավար Ալեքսանդր Վուչիչի վարչակազմը ներկայումս չի մեկնաբանում իրավիճակը։ Նախագահի մամուլի ծառայությունը կիրակի օրը հայտնել է, որ Բելգրադում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Բոցան-Խարչենկոն կհանդիպի իրենց հետ երկուշաբթի՝ ժամը 10:00-ին (Մոսկվայի ժամանակով 11:00-ին):

Ուրբաթ օրը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկացրեց, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հունիսի 6-7-ը կայցելի Սերբիա, որի ընթացքում հանդիպումներ կունենան այդ երկրի նախագահի հետ, բանակցություններ կվարի ԱԳ նախարարի հետ և նախատեսվում է Ազգային ժողովի նախագահի հետ հանդիպում։

Դիվանագետի խոսքով, ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն երկկողմ քաղաքական և տնտեսական համագործակցության հարցեր, մտքեր կփոխանակեն բալկանյան տարածաշրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաև մի շարք միջազգային խնդիրների շուրջ։

Please enter a valid URL