Նիգերիայում ահաբեկչություն է տեղի ունեցել Սուրբ Ֆրանցիսկոս կաթոլիկ եկեղեցում, որի հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Օվո Օնդո նահանգի Սուրբ Ֆրանցիսկոս կաթոլիկ եկեղեցում պայթյունն իրականացրել են ահաբեկիչները՝ զինյալները ռումբ են պայթեցրել, ինչպես նաև կրակ են բացել տարածքում գտնվող մարդկանց ուղությամբ։
Նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 50 մարդ։
Հարձակումն իրականացվել է ջիհադիստ ահաբեկիչների կողմից։ Տեղի կրոնական առաջնորդները հորդորել են ծխականներին ավելի շատ հոգ տանել իրենց անվտանգության մասին և երկրպագել Աստծուն իրենց ընտանիքների հետ միասին։