Ադրբեջանի Շեքի քաղաքում, որը գտնվում է Բաքվից մոտ 300 կմ հեռավորության վրա, դպրոցականներ, ուսուցիչներ եւ ծնողներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է եւ ընկել ձորը, կան վիրավորներ, հաղորդում Է Sputnik Ազերբայջանը:
«Isuzu մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից եւ ընկել ձորը։ Վթարի պահին ավտոբուսում բացի վարորդից եղել է եւս 22 մարդ՝ 16 աշակերտ, 6 ուսուցիչ եւ ծնող։ Բոլոր ուղեւորները Սամուխի շրջանի բնակիչներ են», — ասված է հաղորդագրության մեջ:
Պատահարի փաստը հաստատել է Ադրբեջանի ԱԻՆ-ը: