«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը գրում է.
Ծանոթացե՛ք ավագ լեյտենանտ Վահագն Կարճիկյանն է, որը երեկ խաղաղ ցուցարարների վրա ժամկետն անց հատուկ միջոց կիրառողներից մեկն էր: Ավագ լեյտենանտ Կարճիկյանը ծառայում է 1032 (Դավիթաշեն) զորամասում և զորամասի հատուկ միջոցներ կիրառող ստորաբաժանման հրամանատարի տեղակալն է:
Ըստ ինձ հասած տեղեկատվության Կարճիկյանը հատուկ միջոց կիրառելու հավաստագիր չուներ և չէր կարող կիրառել այն, բայց նա առանց վարանելու ժամկետն անց արկն արձակեց խաղաղ ցուցարարների ուղղությամբ:
Վահագնը ևս ունի ընտանիք և մանկահասակ երեխա, բայց դա նրան հետ չպահեց նույն մանկահասակ երեխաների ուղղությամբ կրակելուց: Տարածե՛ք Վահագն Կարճիկյանի լուսանկարը (մեկնաբանություններում նաև ֆեյսբուքյան էջը), եկեք հայտնի դարձնենք՝ խաղաղ ժողովրդի վրա ժամկետն անց ռումբ նետող Վահագնին: Հանրությունն իր «հերոսներին» դեմքով ճանաչելու իրավունք ունի»: