Սերգեյ Ասատուրովը ազատության մեջ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
«Սերգեյ Ասատուրովը ազատության մեջ է:
Դատարանը (նախագահող դատավոր Գ.Պողոսյան) բավարարելով փաստաբան Էրիկ Ալեքսանյանի և իմ ձերբակալման բողոքը Սերգեյ Ասատուրովի ձերբակալությունը ճանաչեց ոչ իրավաչափ, որից հետո մերժեց քննիչի կալանավորման միջնորդությունը»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Սերգեյ Ասատուրովին բերման էին ենթարկել նախօրեին Ֆրանսիայի հրապարակի մոտակայքից: