Search
Close this search box.

Կապիկների ջրծաղիկով վարակակիրների թիվն ավելանում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ունի կապիկների ջրծաղիկի հաստատված 780 դեպք։ Դեպքերը գրանցվել են այնպիսի երկրներից, որոնք հիվանդության համար էնդեմիկ չեն: Այս մասին նշվում է ԱՀԿ-ի տեղեկատվական թերթիկում, որը տարածվել է այսօր՝ հունիսի 5-ին, Ժնևում, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

«2022 թվականի մայիսի 13-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է կապիկի ջրծաղիկի լաբորատոր հաստատված 780 դեպք»,- հայտնել են կազմակերպությունից։

Տվյալները ստացվել են չորս տարածաշրջանների 27 երկրներից, որոնք էնդեմիկ չեն կապիկի ծաղիկի վիրուսի համար»,- նշվում է տեղեկագրում։

Please enter a valid URL