Search
Close this search box.

Բայրաքթարները վայր գցեիք, ոչ թե երթերը նկարահանող դրոնները

Այդ հարցը երևի շատերիդ է հետաքրքրել՝ ինչու՞ ընդդիմության հանրահավաքները և երթերը դրոններով չեն նկարահանվում, որ իոնիսյանական կամ իշխանական նկարահանումները զրոյանան։ Այսօր Հրապարակը դրա պատասխանը տվեց․

«Իշխանությունը խլացուցիչներ է տեղադրում տվյալ տարածքում հսկողություն իրականացնող ոստիկանական մեքենաներում։ Դրանք աշխատում են այսպես․ կառավարումից զրկում են սարքը, եւ դրոնները 10-15 մետր օդ բարձրանալով՝ վայր են ընկնում»։  Այսինքն միայն իշխանական սարքերն են կարողանում բարձրից նկարահանել և իրեն ուզած ժամին խղճուկ տեսարաններ ներկայացնել։ Միայն իշխանական շրջանակներն են կարողանում բարձրից նկարահանել ընդդիմադիրների ակցիաները, քանի որ նրանց հասանելի են անվտանգության կոդերը, որով հնարավոր է շրջանցել արգելքները։ 

Ահա և ողջ պատմությունը։ Ադրբեջանն Արցախի օդը փակել էր  բայրաքթարներով, Նիկոլ գերագույնը մի քայլ չէր ձեռնարկում։  Հիմա ընդդիմության հանրահավաքներին ու երթերին խլացուցիչներ է տեղադրել, որ հանկարծ նրանց դրոններից մեկը օդ չբարձրանա ու իրական պատկերը ներկայացնի։ Օնլայն ցանցը ֆեյքերով է խլացնում, օդը՝ խլացուցիչներով։ Դե Արցախն էլ հո իր աթոռը չէր, որ այն գումարները, որ ծախսում է աթոռը պահելու համար, ծախսեր Արցախի ու Հայաստանի անվտանգության համար։

Please enter a valid URL