Ռուսական ուժերը հրթիռակոծել են Ուկրաինայի մայրաքաղաքը։ Այս մասին հայտնում է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:
Նրա խոսքով՝ հրթիռային հարձակումներն իրականացվել են Դառնիցկի և Դնեպրովսկի շրջաններում։
Ռմբակոծվել են քաղաքային ենթակառուցվածքները։
Ինչպես գրում է Կլիչկոն Ֆեյսբուքյան իր էջում, հրթիռակոծության հետևանքով ոչ ոք չի զոհվել, վիրավորներից մեկը հոսպիտալացված է։
Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության ծառայությունները։