SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցվել Տավուշի մարզում:
Ժամը 19:50-ի սահմաններում, «Իջևան«» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Իջևան քաղաքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է կախված դի:
Ոստիկաններն ու քննիչները նշված հասցեի տան տանիքում՝ սյունից պարանով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 17-ամյա աղջկա Ն.Հ.-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների, վերջինս ինքնասպանություն է գործել:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ինքնասպանություն գործած Ն.Հ.-ն սովորում էր Իջևանի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում: