Արմինե Մելքոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի անմիջական հրահանգով այս պահին Արցախում խախտվում են մարդու իրավունքները։ Առավոտյան հանգամանալից կներկայացնեմ հոդված, որտեղ փաստերով կներկայացնեմ նրանց սրիկայությունները, այդ թվում Հայաստանի օրենքից փախած ,Արցախում նախագահի օգնական աշխատող ոմն մեկի քայլերը, ովքեր խառը պահերին փորձում են իրենց կեղտոտ խաղերը առաջ տանել։
Շուտով կհրավիրեմ ասուլիս, Արցախում կատարվող ապօրինի գործողությունների մասին։
Կներկայացնեմ թե ինչպես Արցախի Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո Նավասարդ֊Ագրո ՍՊԸ֊ն հասցրեցին սննկացման , իսկ հիմա գողն առաջինն է գոռում բռնեք գողին։
Եթե մինչև հիմա լռել եմ, քանզի Արցախը համարել եմ խոցելի և չեմ ցանկացել թշնամու ջրաղացին ջուր լցնել , այսօր այլևս չեմ պատրաստվում լռել, քանզի իմ լռության արդյունքում իրենք իրենց անօրինական քայլերն են առաջ տանում։
Հրավիրում եմ Հայաստանի Հանրապետության իրավական բոլոր կառույցների ուշադրությունը։
***
Արցախի նախագահի մանկլավիկներին ասեք, եթե դուք պայմանագրի ձեր դրույթները չեք կատարել, ինչ հիմքով եք պայմանագրի մյուս դրույթը պահանջում։
Դիմակներիդ պատռելու լայվին սպասեք…
Հարգելի լրագրող կոլեգաներ հրավիրում եմ ձեր ուշադրությանը , Արցախում հերթական մոնոպոլիստի դիրքերը ամրապնդելու համար փորձում են Արցախին լավություն անողի գլխին գործ սարքե ։