«Արցախի կարգավիճակի մասին հայտարարություն անելն անլուրջ է, ի՞նչ հայտարարություն»,- ասում է Հայաստանի ամենաազդեցիկ և նույնքան հզոր Պահպանողական կուսակցության լեգենդար առաջնորդ (լիազորությունը վիճարկվում է դատական կարգով), պալատական արտախորհրդարանական եսիմինչի ծագող աստղ Հայրապետյան Միքայելը (այսուհետ՝ լեգենդար):
Մեկ հարցում լեգենդարը ճիշտ է՝ աշխարհում շատ անլրջություններ կան:
Օրինակ՝
Սիրիահայ դաշնակցական համակուրսեցու վրա գործ տալը,
Պապլավոկում Գորիսի մեղր վաճառելը,
Մի մարդուց ծեծ ուտելը, սակայն մեղքն այլ մարդու վրա բարդելը,
Իշխանությունից «փախչելը» այն դեպքում, երբ իշխանությունը քեզ չի փնտրում,
Իշխանությունից «փախած» ժամանակ ՔԿԱԳ (ԶԱԳՍ) գնալն ու գործարքներ իրականացնելը,
Ընտրական դաշինքի առաջին հորիզոնականում լինելն ու ընտրության չգնալը և այլն:
Անլրջություններ շատ կան, սակայն Արցախի կարգավիճակի վերաբերյալ հայտարարությունն անլրջություն համարելը նշանակում է ….. Ճիշտն ասած, խոսքեր չեմ գտնում ասելու համար, թե դա ինչ է նշանակում:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան