Search
Close this search box.

500 հազար դոլարով պատվիրել է սպանել «օրենքով գող» Ռաֆիկ Մադոյանին. նոր տեղեկություններ՝ Մոսկվայում հայ գործարարի սպանության դեպքից

Մոսկվայի կենտրոնում հայ գործարար Հովհաննես Քամարյանի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր է ճանաչել, բացի այդ, ականատեսները ճանաչել են նրան։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Մոսկվայի գլխավոր քննչական կոմիտեի ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան։

«Քննության ընթացքում վկաները ճանաչեցին մեղադրյալին։ Հարցաքննության ընթացքում առկա ապացույցների ճնշման տակ երիտասարդն ընդունել է իր մեղքը և տեղում մանրամասն ցույց է տվել, թե ինչպես է կատարել հանցագործությունը»,- ասել է Իվանովան։

Խամովնիկիի դատարանն այսօր դատախազության մասնակցությամբ կքննի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցը։
Հիշեցնենք` Մոսկվայի դատախազությունը հայտնել էր, որ հունիսի 2–ի երեկոյան Մոսկվայի կենտրոնում` «Սեյջի» ռեստորանի հարևանությամբ, հայտնաբերվել է 62-ամյա հայ գործարար Հովհաննես Քամարյանի դին` հրազենային վնասվածքներով։

Baza Telegram ալիքը գրել էր, որ Մոսկվայի կենտրոնում գնդակահարված 62-ամյա հայ գործարարը հետախուզման մեջ էր Հայաստանի տարածքում սպանության փորձ կատարելու համար։

Ըստ աղբյուրի` 2021–ին Քամարյանը 500 հազար դոլարով պատվիրել է սպանել «օրենքով գող» Ռաֆիկ Մադոյանին։ Սպանությունը կանխվել է, իսկ Քամարյանը փախել է Հայաստանից։
Մոսկվայի ՔԿ–ն քրեական գործ է հարուցել Հովհաննես Քամարյանի սպանության փաստով։

Սպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է։

Please enter a valid URL