Search
Close this search box.

Երևանում 5-րդ խոշոր կամուրջը հանձնվում է շահագործման

Հունիսի 4-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը Շենգավիթ վարչական շրջանին կապող 2-րդ կամուրջը` Երևանում 5-րդ խոշոր կամուրջը, կհանձնվի շահագործման։

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Բաբաջանյան – Աշտարակ ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 9.4 կմ է, միջին լայնությունը՝ 24մ: Այն ունի 7 ուղեանց, ինչպես նաև տրանսպորտային մեկ հանգույց՝ Նոր Սիլիկյան փողոցի հատման վայրում:

Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի երկարությունը 2.7կմ է, իսկ միջին լայնությունը՝ 26մ: Այն ներառում է Հրազդան գետի վրա կառուցված մետաղական կամուրջը, ինչպես նաև մեկ ուղեանց՝ Իսակով – Բաբաջանյան փողոցների հատման վայրում առկա ճանապարհային հանգույցում:

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի տրանշ 2-ի ֆինանսավորմամբ կառուցված նոր ճանապարհն ընդհանուր առմամբ ունի 23կմ երկարություն:

Անընդհատ երթևեկությամբ այն կապ կհաստատի Դավթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների միջև:

Please enter a valid URL