«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը 24News-ի հետ զրույցում անդրադարձել է երեկվա հանրահավաքի ժամանակ ոստիկանների և ցուցարարների միջև բախումներին, ինչպես նաև տապալված արտահերթ նիստին:
Ըստ նրա՝ իշխանություններն ադեկվատ չեն և որոշումներ են ընդունում իրականությունից կտրված:
Սեյրան Օհանյանը նաև նկատել է, որ բախումները հրահրել են Ազգային ժողոում գտնվող իշխանական պատգամավորները և ոստիկանները, որոնք թույլ չեն տվել ընդդիմադիրներին մտնելու Ազգային ժողով:
«Այլ միջոցառումներ են պետք, միջոցառումներ, որոնք պետք է ուղղված լինեն մեր արժանապատվության պահպանմանը, Արցախի ապագային, Արցախի ինքնորոշմանը և Արցախի ժողովրդի՝ իր իսկ պատմական տարածքում լիարժեք ապրելու իրավունքին և անվտանգության ձևավորմանը: Եվ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որ Հայաստանը լինի և՛ Արցախի ժողովուրդի ինքնորոշման, և՛ Արցախի անվտանգության երաշխավորը: Այս ամենը նրանք մերժում են»,-ասել է Սեյրան Օհանյանը: