Search
Close this search box.

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը մտերմիկ զրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ ու հայտարարել՝ պաշտոն չի ցանկացել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2014 թվականին Երևանում երիտասարդությունը փողոց էր դուրս եկել՝ բողոքելով կուտակային կեսաթոշակների օրնագծի դեմ: Բազմաթիվ բողոքի գործողությունների պատճառ դարձած վիճահարույց համակարգին ժամանակին դեմ էին նաև այժմ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս Ազատության հրապարակի հարթակից հայտարարում էր. «Այստեղ եմ ասելու, որ դեմ եմ պարտադիր կուտակայինին ու ինձինց կախված ամենը կանեմ այս լուսավոր շարժման հաղթանակի համար»:

Բայց փոխվում են ժամանակները, փոխվում՝ մարդիկ, ու արդեն վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը ոչ միայն տեսակետն է փոխել, այլև նրա կաբինետը ընդունեց ու վավերացրեց նախագիծ: «Ինչո՞ւ չենք գնացել օրենքի չեղարկման ճանապարհով. որովհետև եթե քննարկումների արդյունքում որոշենք՝ օրենքը պետք է չեղարկվի, դա կարող ենք նաև երկու ամիս հետո անել»,- ասում էր Փաշինյանը։

Բայց օրենքը ո՛չ երկու ամիս անց, ո՛չ էլ մինչև օրս ոչ միայն չչեղարկվեց, այլ գործում է ճիշտ նույն այն կանոններով, որ առաջարկել ու մշակել էին նախկին իշխանությունները: Կուտակայինի մասին օրենքի մասով, փաստորեն, Փաշինյանը հերթական անգամ ստել է: Նկատենք, որ դեռևս 2014-ին կուտակայինին դեմ հանդես եկողների մտավախություններից մեկն էլ այն էր, որ համակարգը ներդնելիս Հայաստանի նախկին իշխանությունները օգտվել են 1981-ին՝ Չիլիում բռնապետ Ավգուստո Պինոչետի կառավարման ժամանակ ներդրված համակարգի փորձից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL