Այս պահին կառավարական առանձնատան մոտ գերլարված իրավիճակ է:«Դիմադրության» շարժման ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ և հրմշտոց սկսվեց այն բանից հետո, երբ ցուցարաները ցանկացան երթով առաջանալ դեպի ԱԺ: Ոստիկանները փակեցին ճանապարհը։ Սկսկվեց քաշքշոց, ոստիկանության ծառայողները լուսաձայնային նռնակներ կիրառեցին: Քաշքշուկի ընթացքում ցուցարարներից և ոստիկաններից ոմանց ինքնազգացողությունը վատանում էր: Ոստիկանները բռնի ուժով փորձում էին բերման ենթարկել ցուցարարներին
ԱԺ փոխնախագահ իշխան Սաղաթելյանը ընդդիմադիր պատգամավորներին հորդորեց գալ առաջ և պատ կազմել ոստիկանների և ցուցարարների միջև։