ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կադրեր է հրապարակել, թե ինչպես է այն պահին, երբ ցուցարարները մոտենում են Հանրապետության հրապարակին, կառավարության շենքի հետնամուտքից դուրս գալիս ու հեռանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող ծառայողական ավտոմեքենան։
«Իմանալով, որ տասնյակ հազարավոր ցուցարարներ իջնում են դեպի Կառավարության տուն և վախենալով սեփական ժողովրդի հետ առերեսումից, կապիտուլյանտը կրկին թուլավարի փախավ։
Բայց շուտով նա մնալու է օրենքի, ժողովրդի և Աստծո հետ դեմ առ դեմ»,- գրել է Արմեն Աշոտյանը։