Մոսկվայի կենտրոնում սպանված Հովհաննես Քամարյանը ՌԴ քաղաքացի էր, ուստի նրա արտահանձնումն այլ պետություն բացառվում էր, ուրբաթ РИА новости-ին պարզաբանել է իրավապահ մարմինների աղբյուրը։
«Քամարյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի էր, որի դեպքում նրա արտահանձնումը բացառվում էր»,- ասել է աղբյուրը։
Տղամարդուն գնդակահարել են նախորդ գիշեր Մոսկվայի կենտրոնում։ ՌԴ Քնչական կոմիտեի տվյալներով՝ գործարարը սպանվել է Կոմսոմոլսկի պողոտայում գտնվող բնակելի շենքի բակում:
Իրավապահ մարմինների աղբյուրը լրատվականին պարզաբանել է, որ Քամարյանը հետախուզվում էր ՀՀ ոստիկանության կողմից։
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտարարել է սպանության համար կասկածվողի ձերբակալության մասին։ Իրավապահ մարմիններում ՌԻԱ «Նովոստի»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ նա Հայաստանի 24-ամյա քաղաքացի է։
Նրան կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում կամ ցմահ ազատազրկում, եթե սպանությունը ճանաչվի պատվիրված: