Խորհրդարանում պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ խոսելով հետագա անելիքների մասին՝ նշեց, որ սովորություն է դարձել անելիքները որոշել Ֆրանսիայի հրապարակում, որտեղ հիմա նրանք կուղևորվեն։
Հիշեցնենք, որ ընդդիմադիրների կողմից այսօր հրավիրված նիստին քվորում չապահովվեց, ներկայացել էր 33 պատգամավոր։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ավելի վաղ հայտարարել էր, որ խորհրդարանական մեծամասնությունը նիստին չի մասնկացելու։
«Կար որոշակի հույս, որ ՔՊ բազմամարդ ֆրակցիայում կգտնվեն մարդիկ, որոնք Հայաստանի և Արցախի ապագայի վերաբերյալ իրենց կարծիքը խիզախություն կունենան հնչեցնելու՝ չվախենալով sms-ներից և կոմպրոմատներից»,-նշեց Մամիջանյանը։