Search
Close this search box.

Լավրովը Երևան է գալիս

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան՝ մասնակցելու ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին, այդ մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Միջոցառման ընթացքում նախատեսվում է մտքերի փոխանակում միջազգային, տարածաշրջանային իրավիճակի և ՀԱՊԿ անդամ երկրների վրա դրա ազդեցության վերաբերյալ։

Զախարովայի խոսքով, Երևանում կստորագրվի 2022-2024 թվականների արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ երկրների ներկայացուցիչների միջև խորհրդակցությունների պլանը։

Նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ Լավրովի մասնակցությամբ։

Please enter a valid URL