Մոսկվայի Կոմսոմոլսկի պողոտայում անհայտ անձը կրակել և սպանել է 62-ամյա գործարար Հովհաննես Կամարյանին։
ՌԴ Քննչական կոմիտեն սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել։
Կամարյանն ուներ խորհրդատվական ընկերություն։
Նրա վրա կրակել են, երբ վերջինս աղջկա հետ դուրս է եկել «Սեյջի» ռեստորանից։ Անհայտ անձը կրակել է տղամարդու մեջքին և գլխին, որից հետո բջջային հեռախոսով լուսանկարել է մահացածին և դիմել փախուստի։
REN TV-ի տվյալներով՝ ենթադրյալ հանցագործը 25 տարեկան է, նիա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել է, որ սպանվածը Հայաստանում հետախուզման մեջ է։ Նա հետախուզվում էր սպանություն նախապատրաստելու համար, պարզաբանում է ՌԻԱ Նովոստին։