Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմությունը երեկ պատրաստվում էր այսօրվա արտահերթ նիստին, որի օրակարգում հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին հայտարարությունն է․ «Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում»։ Երեկ «լռություն էր փոթորիկից առաջ»․ ո՛չ հանրահավաք եղավ, ո՛չ երթ, քանի որ բոլորն աշխատում էին, որ այսօրվա 16.00-ի հանրահավաքը հնարավորինս տպավորիչ ու մարդաշատ լինի։
Հիշեցնենք, որ հունիսի 3-ը հայտարարել են «ջրբաժանի օր»։ «Ով դեմ է այս փաստաթղթին, ինքը դեմ է հայ ժողովրդին, կա՛մ թշնամու գործակալ է, կա՛մ սպասարկում է թշնամու շահերը»,-ասել էր Իշխան Սաղաթելյանը։ Ի դեպ, լուրերը, թե Վանեցյանը լքել է շարժումը, կեղծ են․ այսօր նա մասնակցելու է հանրահավաքին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում