Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը NEWS.am-ի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց, որ նախագահն այսօր Երեւանում հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Նման լուրերն առանց մեկնաբանության»,– ասաց Լուսինե Ավանեսյանը։
Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Արցախի նախագահը ժամանել է Հայաստան եւ Կառավարության շենքում հանդիպում ունեցել վարչապետ Փաշինյանի հետ։
Հանդիպման առիթը, ըստ այդ աղբյուրների, Ստեփանակերտում մայիսի 28-ին տեղի ունեցած մարդաշատ հանրահավաք էր, որտեղ արցախցիները «Նիկո՛լ, դավաճան» վանկարկումներով շրջել են ողջ քաղաքում, ինչպես նաեւ՝ Փաշինյանին խնդրահարույց են թվացել հանրահավաքի ընթացքում Արցախի պաշտպանության առնչությամբ հնչած ելույթներն ու կոչերը: