«Պարզվել է, որ Շուշիում տարիներ շարունակ ապրել է մի գերմանացի, սակայն վերջերս պարզվել է, որ այդ գերմանացին թուրք է։ Հայաստանի ԱԱԾ-ն ու նաև Արցախի ԱԱԾ-ն, որ այդ գործին ծառայողները պիտի լինեին, դա չեն նկատել»,-այս մասին Ֆրանսիայի հրապրակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Եվ երբ ես խոսում եմ այս բռնապետիկի մասին, խոսում եմ նաեւ Արցախի նախագահ ասվածի մասին, որը 2020թ դարձավ նախագահ, եւ ընդամենը վեց ամիս անց ունեցանք այս պատերազմը: Նա եւս անձնական պատասխանատվություն է կրում կատարվածի համար, որքան էլ փորձի տպավորություն ստեղծել, թե դրական բաներ կան: Նա ցավոք, Արցախի այն նախագահն է, որն ուղղակի կամակատարն է այս բռնապետիկի»,-ճեպազրույցում նշեց Աղվան Վարդանյանը: