ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի համար ամենակարևոր սկզբունքը Արցախում բնակվողների բոլոր իրավունքների երաշխավորման իրացման համար անհրաժեշտ բավարար պայմանների առկայությունն է:
«Ամենակարևորն անձանց անվտանգ միջավայրում ապրելու, կյանքի իրավունքի, երեխաների կամ անձանց կրթության իրավունքի, սոցիալական ապահովության իրավունքի, սեփականության իրավունքի, այդ թվում ինքնորոշման իրավունքի համար բավարար պայմաններ ապահովող լուծումների հասնելն է։ Սա է իմ ամենակարևոր մոտեցումը», — Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քրիստիննե Գրիգորյանը:
Նա ասաց, թե այս պահին չեն կարող խոսել Արցախում մարդու իրավունքների պաշտպանված լինելու մասին, որովհետև Արցախում մարդիկ չունեն անվտանգության զգացողություն:
«Մարդիկ շատ ագրեսիվ քաղաքականության հետևանքով ստիպված են եղել լքել իրենց հայրենի տունը ու չեն կարողանում օգտվել սեփականության իրենց իրավունքից, չեն կարողանում իրացնել իրենց կրթության իրավունքը», — նշեց ՀՀ ՄԻՊ-ը: