Search
Close this search box.

Ալիևը նոր պատերազմի է պատրաստվում․ ադրբեջանագետ

Վերջին 2 ամսում Ադրբեջանը շատ ակտիվ աշխատանք է տանում, քաղաքական և ռազմական հող նախապատրաստում՝ Հայաստանի վրա հարձակվելու համար: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։

«Ադրբեջանի ՊՆ-ն հետևողական պարբերությամբ կեղծ տեղեկատվություն է հրապարակում առ այն, թե հայկական կողմը պարբերաբար կրակում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Հիմանական «կրակվող» թևը իհարկե դեպի օկուպացրած Քարվաճառն է, իսկ վերջերս նաև Տավուշը (ուշադրությունը շեղելու նպատակով): Ակնհայտ է, որ Քարվաճառի ուղղությունը պարբերաբար նշելով՝ ուղիղ թիրախավորում են ամբողջ Սյունիքը:

Քարոզչական ուղղությամբ հանրության մոտ նոր ագրեսիվ տրամադրություններ են ստեղծում: Մասնավորապես, Ադրբեջանը ոչ պաշտոնական (հանրային) տիրույթում կեղծ լուրեր են տարածում վիրավոր զինվորների մասին: Այս համատեքսում կիրառում քարոզչական մարտավարական հնարքներ և օգտագործում՝ «ռևանշիտներին պետք է գլխատել», «Զանգեզուրը Ադրբեջան է», «Ալիև զորքերը մտցրու» թեզերը։

Բոլորովին էլ պատահական չէ, որ Ալիևը իր բոլոր հանդիպումներին ժամանակ շեշտում է ուժ կիրառելու արդյունավետության և միջազգային իրավունքի չգործելու մասին: Եթե կարճ՝ նոր պատերազմի պատրաստվում»:

Please enter a valid URL