Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերի համար դիմող շահառուների թիվը սպասվածից մեծ է, հատկացված գումարները չեն բավականացնի։ Այդ մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու առաջարկեց 2022 թվականի երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակներում նախատեսվող 560 շահառուների համար ևս 400 մլն դրամ հատկացնել։
Նախարարը նշեց, որ ծրագրի մեկնարկից մինչև հիմա 3250 շահառու ընտանիք օգտվել է ծրագրից։ Պետությունն արդեն իսկ 2,2 մլրդ դրամ հատկացրել է այդ ծրագրերի համար։ Ասս տարվա ընթացքում կանխատեսվում է, որ ծրագրերից 2500 շահառու օգտվի։ ըարի Շուրջ 900 ընտանիք արդեն իսկ ստացել է ֆինանսական աջակցություն։
«Ծրագիրը երեք բաղադրիչ ունի․ 1, միանվագ դրական աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերեելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։ 2․ Հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ տարեկան ապահովագրական վճարի չափով 3․ Հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում տարամադրվում է միանվագ աջակցություն»,-նշեց նախարարը և հավելեց, որ դիմելիությունը շատ մեծ է հատկապես այս՝ վերջին ծրագրին։