Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ. եթե կանխիկով եղավ, գործարքն առոչինչ կճանաչվի. Փաշինյան

Կանխիկի շրջանառության կրճատումը մեր բարեփոխումների կարեւորագույն ուղղություններից մեկն է. մեր պլանավորումն այն է, որ հուլիսի 1-ից այլեւս բնակարանների ու ավտոմեքենաների առքուվաճառք կանխիկ դրամով հնարավոր չի լինելու իրականացնել. բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դրույթ է լինելու, որ եթե հանկարծ կանխիկ վճարումներով տեղի կունենա գործարք, եւ չի արձանագրվի անկանխիկ փոխանցումը, դա կարող է այդ գործարքն առոչինչ ճանաչելու հիմք դառնալ: Մենք սրանով ուզում ենք մարդկանց կյանքը պարզեցնել: Ասյտեղ կան նաեւ ֆիսկալ եւ հակակոռուպցիոն էֆեկտներ»,-ասաց նա:

Please enter a valid URL