Search
Close this search box.

Զելենսկու 9-ամյա որդին ռազմական խորհուրդներ է տալիս հորը, թե ինչ զինտեխնիկա գնել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու իննամյա որդին՝ Կիրիլը, հոր հետ քննարկում է, թե ինչ է կատարվում երկրում և խորհուրդներ տալիս նրան ռազմական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է առաջին տիկին Ելենա Զելենսկայան, գրում է Daily Mail-ը։

Առաջին տիկնոջ խոսքով՝ իր իննամյա որդին խորհուրդ է տալիս Զելենսկին, թե ինչ զինտեխնիկա գնել, և գնահատում է Ուկրաինային տրամադրվող արտաքին օգնությունը։

«Նա մեծացող քաղաքագետ է, ամեն ինչ գիտի, մեզ ռազմական խորհուրդներ է տալիս, հորը խորհուրդ է տալիս, թե ինչ գնենք, ինչ տանկեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ պետք է գնենք, ինչի պակաս ունենք, որ երկրներն են մեզ վատ օգնում, որ երկրներն են մեզ լավ օգնում։ Նա ռազմական փորձագետ է, նրա հետ կարելի է ամիսներով խոսել»,- ասել է նախագահի կինը։

Please enter a valid URL