Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհի քառակի գավաթակիր չեմպիոնին՝ 8-ամյա Սյուզաննային հարազատ կրթօջախում դիմավորեցին մեծ շուքով

Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայացած աշխարհի կարատեի գավաթի առաջնությանը Հայաստանը ներկայացնող 8-ամյա Սյուզաննա Աբրահամյանն արժանացավ աշխարհի քառակի գավաթակրի կոչմանը:

Փոքրիկ չեմպիոնին հարազատ կրթօջախում` Երևանի թիվ 141 հիմնական դպրոցում, ուսուցիչներն ու աշակերտները դիմավորեցին հանդիսավոր կերպով՝ փուչիկներով, երգ ու պարով: Դպրոցի տնօրինության կողմից 2-րդ դասարանի աշակերտուհին պարգևատրվեց շնորհակալագրով:

ՀԳ. ArmLife.am-ի խմբագրակազմը նույնպես միանում է բոլոր շնորհավորանքներին՝ փոքրիկ չեմպիոնին մաղթելով նորանոր բարձունքներ ու հաղթանակներ:

Please enter a valid URL